Նախարարը դժգոհ է մնացել նոր հենապատերի որակից

Արդեն իսկ կատարվել է գրեթե 3 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատումը։
chanaparh-veranorogum

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելել է Կոտայքի մարզ, որտեղ ընթացքի մեջ են Նոր Գեղի — Արգել — Արզական – Հրազդան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները: Շինարարությունն իրականացվում է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի շրջանակներում:

Շինաշխատանքները մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերին, եղանակով պայմանավորված՝ ձմռանը դադարեցվել: Մարտ ամսից աշխատանքները վերսկսվել են, անձրեւների դադարելուն պես շինարարությունը կարագանա:

Արդեն իսկ կատարվել է գրեթե 3 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատումը, վերանորոգվել են գոյություն ունեցող հենապատերը, կառուցվել են նորերը: Դրանց որակը Վահան Մարտիրոսյանին այդքան էլ չգոհացրեց:

Արդեն կատարվել եւ շարունակվում են նաեւ  ջրահեռացման համակարգերի եւ մայթերի վերականգնման աշխատանքները:  Վերականգնվող ճանապարհահատվածն անցնում է Քարաշամբ, Թեղենիկ, Արզական եւ Բջնի համայնքներով: Այդ իսկ պատճառով շինարարության ընթացքում հաճախ համայնքի ղեկավարների կողմից հարցեր են բարձրացվում, որոնց պարտադիր արձագանք է տրվում:

Կոտայքի մարզ այցելության ընթացքում Վահան Մարտիրոսյնանը եղել է նաեւ Նոր Հաճընում, որտեղ քննարկվել է կամրջի լուսավորության վերականգնման հարցը: Արդեն իսկ պայմանավորվածություն կա «Philips Lighting» կազմակերպության հայաստանյան ներմուծող «Կոնսէլ» ընկերության հետ` սեփական միջոցներով ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերով լուսավորել Նոր Հաճընի կամուրջը։

 Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները