Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը հարցաքննվել են

ԱԱԾ շենքի առջեւ հավաքված էին հասարակական, քաղաքական գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Թովմասյանների ընտանիքին։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրը` Վարդան Թովմասյանն ու նրա դուստրերը այցելել են Ազգային Անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Նրանց փաստաբանները լրագրողների հետ ճեպազրույցում ասել են, որ հարցերը հիմնականում վերաբերում էին նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերին, այն է՝ ավտոտնակ եւ ավտոմեքենա, որոնք նվիրատվությամբ ստացել են մորաքրոջ աղջկանից:

Ի դեպ, այդ ամբողջ ընթացքում ծառայության շենքի առջեւ հավաքված էին հասարակական, քաղաքական գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Թովմասյանների ընտանիքին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*