Փորձել է գրավել աղջկա սիրտը, բայց հայտնվել է ոստիկանությունում

Ժամը 00:20-ին հրավառություն է իրականացրել հավանած աղջկա սիրտը գրավելու համար
hravarutyun

Հունիսի 9-ին՝ ժամը 00.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում հրավառություն է:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրավառությունը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ Տ. Մ.-ն, որը բացատրություն է տվել, որ հրավառությունը կատարել է իր հավանած աղջկա սիրտը գրավելու համար: Տ. Մ.-ն հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին:

Կազմվել է համապատասխան արձանագրություն:

*

*