Հանրապետության հրապարակում ռումբ չեն գտել

Ահազանգը կեղծ է եղել
hanrapetutyan-hraparak-boghoqi-cuyc-arcakh

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 07:47-ին, տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության հրապարակում պայթուցիկ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը:

Պարզվել է, որ որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա:

Փրկարարների միջամտության կարիքը չի եղել:

*

*