Հանրապետության հրապարակում այսօր բողոքի ցույց կանցկացվի՝ ընդդեմ միջազգային տարբեր կառույցների

Բողոքի ակցիայի կազմակերպիչները կոչ են անում ապրիլի 9-ին հրապարակ գնալ Հայաստանի եւ Արցախի դրոշներով, վառվող մոմերով...
hanrapetutyan-hraparak-boghoqi-cuyc-arcakh

Այսօր երեկոյան ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսվում է բողոքի ցույց՝ ընդդեմ միջազգային տարբեր կառույցների:

Քաղաքացիական նախաձեռնության հեղինակները նշել են, որ ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հանրությունը եւ հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող որոշ կառույցներ եւ երկրներ հանցավոր լռությունն էին պահպանում: Որոշներն էլ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան էին դնում Հայաստանի, Արցախի եւ ադրբեջանական կողմի գործողությունների միջեւ:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները կոչ են անում ապրիլի 9-ին հրապարակ գնալ Հայաստանի եւ Արցախի դրոշներով, վառվող մոմերով ու պաստառներով:

*

*