Հրանուշ Հակոբյանը Հ․Մ․Ը․Մ անդամներին պատվոգրեր է շնորհել

Նախարարը Հ․Մ․Ը․Մ անդամներին սեպտեմբերին կրկին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Հայրենիք-Սփյուռք 6-րդ համաժողովին
hakpbyan-hmym

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը: Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքի նախարարությանը՝ իրենց թիկունքին կանգնելու եւ 10-րդ խաղերը կազմակերպելուն օժանդակելու համար:

Հրանուշ Հակոբյանը Հ․Մ․Ը․Մ անդամներին սեպտեմբերին կրկին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Հայրենիք-Սփյուռք 6-րդ համաժողովին, ինչպես նաեւ պատվոգրեր է շնորհել՝  խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար:

«Այս խաղերը մեծագույն սկիզբն են այն խոշոր ձեռնարկության, որ դուք՝ որպես կենտրոնական, հայաստանյան մարմին, նախապատրաստվում եք ՀՄԸՄ-ի 100-րդ տարեդարձը շատ բարձր մակարդակով նշելու համար»,- ասել է սփյուռքի նախարարը:

«Նպատակը ոչ թե մարզական կյանքը նշանաբան սարքելն է, այլ մեր տղաներին Հայաստան բերելը, հավաքելը եւ սպորտի միջոցով Հայաստանի ամրապնդմանն օժանդակելը»,- նշել է Գառնիկ Մկրտիչյանը:

 

*

*