Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ

Հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում...
zinvor

Հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

*

*