Անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 80 անգամ

․․․հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց։
sahman

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Այս մասին հաղորդում է Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

*

*