Նախորդ 7 օրերին պահպանվել է նախորդ շաբաթվանից հաստատված լարվածությունը

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ
sahman zinvor

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում անցնող 7 օրերի ընթացքում պահպանվել է նախորդ շաբաթվանից հաստատված լարվածությունը: Մասնավորապես՝ ապրիլի 30-ից սկսած, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու տեղաշարժեր: Առաջնային գծում հաստատված օպերատիվ իրադրությունը գնահատելու նպատակով մայիսի 3-ին կայացել է ԵԱՀԿ առաքելության դիտարկումը, որն անցել է առանց խախտումների և հաստատված ժամանակացույցի համաձայն: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Ընդհանուր առմամբ, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ:

*

*