Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 2300 կրակոց է արձակել

Հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (2 արկ):
sahman

Մայիսի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը սահմանի հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

*

*