Հրաչյա Քեշիշյանը հերքել է «Արմնյուզ» հեռուստաընկերության վաճառքի մասին լուրերը

«Այժմ մեր թիմը նախապատրաստվում է նոր եթերաշրջանի մեկնարկին»
hrach-qeshishyan

«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Քեշիշյանը հերքել է հեռուստաընկերության վաճառքի մասին տարածված լուրերը:

«Լրագրող գործընկերներիցս բազմաթիվ զանգեր եմ ստացել «Արմնյուզ»-ի վաճառքի շուրջ` մամուլի ու սոցցանցի հրապարակումների վերաբերյալ: Սիրելի′ գործընկերներ, պաշտոնապես հայտնում եմ, որ հեռուստաընկերության վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են: Այժմ մեր թիմը նախապատրաստվում է նոր եթերաշրջանի մեկնարկին. մեկնարկի օրը` սեպտեմբերի 2: Հետաքրքիր նախագծեր են լինելու, կհանդիպենք եթերում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Քեշիշյանը:

*

*