Այսօր հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

Ծառայակից ընկերները Հրաչին բնութագրում են որպես հոգատար եւ նվիրված մարդու, հրամանատարի, իսկական ընկերոջ:
hrach-galstyan

 

Այսօր ապրիլյան պատերազմում հերոսացած տղաներից գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է: Նա զինված ուժերում էր 2007թ-ից, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ տեղափոխվել Արցախ, երկու տարի ծառայել էր Մատաղիսում, ապա՝ Թալիշում:

Ապրիլի 3-ին հենց այնտեղ էլ ծավալված ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է: Զոհվելուց մեկ տարի առաջ ամուսնացել էր: Կինը՝ Անուշը, Մատաղիսից է: Հրաչի ու Անուշի առաջնեկը՝ Անահիտը, ծնվել է հոր զոհվելուց շուրջ մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին:

1988թ. երկրաշարժի ժամանակ Հրաչի հայրը կորցրել էր իր ընտանիքը: Որոշ ժամանակ անց իր մեջ ուժ էր գտել, նոր ընտանիք կազմել: Երկու որդի է ունեցել՝ Հրաչին եւ Աղասին: Երկուսն էլ զինվորական են: Ծառայակից ընկերները Հրաչին բնութագրում են որպես հոգատար եւ նվիրված մարդու, հրամանատարի, իսկական ընկերոջ:

*

*