Հովիկ Աբրահամյանը պատրաստ է վաճառել իր ունեցվածքի մի մասը՝ բանակի սպառազինություն գնելու համար

Վարչապետը Ծիծեռնակաբերդում խոսել է իր եւ որոշ պաշտոնյաների ունեցվածքի մասին:
hovik-abrahamyan-meknel-moskva-eatm

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իշխանության տարբեր մարմիններում գործունեություն ծավալող գործիչների ունեցվածքի մասին հարցին:

«Իշխանությունը որևէ մեկին չի հովանավորել, չի հովանավորելու, որ հարկեր չվճարի և ապօրինի հարստանա: Դեմ ենք, դեմ ենք եղել ու դեմ ենք լինելու նման գործելաոճին, յուրաքանչյուր նման դեպք եթե հայտնաբերենք, օրենքի խիստ պահանջով կպատժենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Դիտարկմանը, որ իր անունն էլ է շրջանառվում ունեցվածքի հետ կապված, Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Ես կարծում եմ՝ ձեր հարցն անտրամանաբանական է, անհիմն, և կոռեկտ չէ: Որևէ փաստ, դեպք չեք կարող ասել, որ վարչապետը, օգտվելով իր լիազորություններից, դիրքից՝ հարստություն է կուտակել:

Չեմ լսել, որ որևէ քաղաքացի, լրագրող, քաղաքական գործիչ կագնի և ասի՝ վարչապետն այս ծրագրերն է իրակաացրել, այս կամ այն մոնոպոլիան ունի և հարստացել է ապօրինի ճանապարհով: Եթե որևէ քաղաքացի կամ քաղաքական ուժ նման հիմնավոր հարցադրում կանի, ես պատրաստ եմ պատասխանելու: Ապրիլի 13-ին լրացել է իմ՝ վարչապետի պաշտոնին նշանակման երկու տարին, և ես որևէ քայլ չեմ իրականացնելու, որ դրա համար ամաչեմ»:

Հարցին՝ որտեղից իր ունեցվածքը, առանձնատները, վարչապետն ասաց, որ այդ հարցին մի քանի անգամ պատասխանել է և հայտարարագրում կան դրանց աղբյուրները:

Մյուս հարցին՝ պատրաստ եք վաճառել ձեր առանձնատունը, ունեցվածքի մի մասը, եթե անհրաժեշտ լինի բանակի միջոցների համար՝ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Եթե անհրաժեշտություն լինի, միշտ պատրաստ ենք, բայց մեր պետությունը որևէ ֆինանսական խնդիր չունի՝ սպառազինությունով զինելու մեր բանակը:

Դուք հերիք է ժողովրդին թյուրիմացության մեջ գցեք՝ ձեր քայլերով, սուտ տեղեկատվությամբ: Դուք պետք է ճիշտ տեղեկատվություն տրամադրեք, փոխարենը  մտածում եք սուր հարցերով ձեր հեղինակությունը բարձրացնելու մասին»,- եզրափակեց վարչապետը:

*

*