Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է անում

Պատճառը, նրա խոսքով, Ազգային կինոկենտրոնի անօրինական գործողություններն են։

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է անում, այս անգամ՝ Ազգային ժողովի այգում: Պատճառը, նրա խոսքով, Ազգային կինոկենտրոնի անօրինական գործողություններն են, մասնավորապես՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման դադարեցումը:

Ըստ պայմանագրի, կինոկենտրոնը դեռ 2015 թվականին պարտավորվել է 30 տոկոսով ֆինանսավորել հայ-բուլղարա-գերմանական կինոնախագիծը, սակայն գումարի միայն 6 տոկոսն է տրամադրել:

Հիշեցնենք, որ կինոռեժիսորը նույն խնդրով հացադուլ էր արել նաեւ նախորդ տարվա դեկտեմբերին: Այն ժամանակվա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպել էր Հովհաննես Գալստյանին, խոստացել, որ ֆիլմի ֆինանսավորումը շարունակվելու է, բայց ոչ մի տեղաշարժ չկա:

Կինոռեժիսորը դատական հայց է ներկայացրել Ազգային կինոկենտրոնի դեմ, սակայն հունվարի 30-ին դատարանը որոշել է 2 ամսով հետաձգել գործի քննությունը:

*

*