«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հոպիտալացված 50 մարդկանցից 36-ը դուրս է գրվել

Մնացած հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում:
hivandanoc-hospital-zincarayogh-viravor

Խորենացու փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած և «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հոպիտալացված 50 մարդկանցից 36-ը դուրս է գրվել,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲԿ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:

Նրա տեղեկացմամբ` այրվածքներ ստացած հիվանդը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոն:

Մնացած 13 հիվանդներից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

«17-ամյա տղայի աչքն է վիրահատվել, մնացածի վիճակը կայուն է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրենը:

*

*