Երեւան տեղափոխված վիրավորների առողջական վիճակը կայունանում է

Գորիսի բժշկական կենտորոնը հայտնել է իր պատրաստակամությունն՝ աջակցելու...

Երեւանն՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված վիրավորների առողջական վիճակը կայունանում է: Այժմ վերակենդանացման բաժանմունքում չորս հիվանդ է պառկած, վեցը տեղափոխվել են հիվանդասենյակ:

Այն վիրավորները, որոնց վիրահատության անհրաժեշտություն են ունեցել, արդեն վիրահատվել են: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող չորս հիվանդներից առավել ծանր գնահատվում է մեկի վիճակը:

Իսկ Գորիսի բժշկական կենտորոնը հայտնել է իր պատրաստակամությունն՝ աջակցելու հակամարտության արդյունքում վիրավարոված անձանց: Հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով, արյան ու դեղերի պաշարներով:
Ի դեպ, Արցախում բուժօգնության գործին աջակցելու համար իր պաշտոնից հրաժարվելուց ընդամենը օրեր հետո կրկին Ղարաբաղ է վերադարձել ԼՂՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն՝ օգնելու վիրավորներին: Նա այնտեղ է Էրեբունի բժշկական կենտրոնի առաջնակարգ մասնագետների հետ, որոնք վիրահատական ու նեղ մասնագիտական բուժօգնություն են իրականացնում Ստեփանակերտում ու Արցախի վարչական տարբեր շրջաններում:

*

*