Քաղցկեղը դատավճիռ չէ․ Հորդանանի արքայադուստրը մասնակցեց քաղցկեղը վերապրածների կոնգրեսին

Արքայադուստրը հանդես է եկել զեկույցով, որն անվանել է այսպես՝ քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ:

Բժշկական համալսարանի հրավերով Հայաստանում է Հորդանանի արքայադուստր՝ Դիմա Մայրեդը: Այսօր նա մասնակցել է Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ Ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված քաղցկեղը վերապրածների կոնգրեսին: Քաղցկեղը հաղթահարած մարդիկ ներկայացրել են իրենց փորձը ու նշել՝ պրոֆեսիոնալ բժշկական օգնությունից բացի հարկավոր է սեր ու հավատ: Արքայադուստրը հանդես է եկել զեկույցով, որն անվանել է այսպես՝ քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*