ՀՀ քաղաքացիներն առանց վիզա Հոնկոնգ կմեկնեն

․․․ կհստակեցվի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:
Honkong

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:

Կառավարության համապատասխան որոշման նախագծի համաձայն, Հոնգկոնգի անձնագիր կրող քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից ազատելու մասին որոշումը մշակվել է Պեկինում Հոնգկոնգ ՀՎՇ կառավարության ներկայացուցչությունից ստացված առաջարկի հիման վրա:

Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիների Հայաստան այցելության հիմնական նպատակն է զբոսաշրջությունը և ներդրումները: Որոշումն ընդունելուց հետո՝ հայկական կողմը հայտագրերի միջոցով ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ-ի հետ կհստակեցնի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:

*

*