ՀՕՄ-ը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին մեքենա է նվիրել

Եթե նախկինում տաքսի ծառայությունները հրաժարվում էին սայլակները տեղափոխել, այժմ արդեն այդ խնդիրը չկա:
hayreniqi-pashtpani-verkangnoxakan

Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային վարչությունը եւ վիրավոր զինծառայողների աջակցության հանձնախումբը այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Հայ Օգնության Միության նվիրատվությամբ՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն արդեն ունի ավտոմեքենա, որը տեղափոխում է զինհաշմանդամներին:

Եթե նախկինում տաքսի ծառայությունները հրաժարվում էին սայլակները տեղափոխել, այժմ արդեն այդ խնդիրը չկա: Ավտոմեքենան ոչ միայն կենտրոն եւ բնակության վայր, տուն է տեղափոխում տղաներին, այլեւ՝ աշխատանքի:

ՀՕՄ-ի աջակցությամբ վերանորոգվել է նաեւ կենտրոնի 3-րդ հարկն ու ամբողջությամբ կահավորվել: Տեղադրվել է հակահրդեհային ահազանգման եւ ջեռուցման համակարգ, բուժքրոջ կանչի եւ տեսահսկման համակարգ: Առկա են ֆունկցիոնալ բժշկական մահճակալներ եւ այլ պարագաներ։

 

*

*