Հայ օգնության միությունն ամփոփել է գործունեության քառամյակը

Ավարտվել է Հայ օգնության միության հերթական պատգամավորական ժողովը։
hom1

Կանադայի Մոնրեալ քաղաքում ավարտվել է կանանց հայկական բարեգործական խոշորագույն կազմակերպության՝ Հայ Օգնության միության հերթական պատգամավորական ժողովը։

Հաշվետու ժողովին մասնակցել են ներկայացուցիչներ՝ աշխարհի 21 երկրից:

Դեռեւս 1910 թվականից գործունեություն ծավալող կազմակերպության առաքելությունն է՝ հայկական բարեգործական, մարդասիրական ծրագրերի իրականացում հայ համայնքներում ու հենց Հայաստանում:

Գործունեության ամբողջ ընթացքում ՀՕՄ-ը սփյուռքի տարբեր համայնքներում հիմնել է բժշկական հաստատություններ, օգնության կենտրոններ, ծերանոցներ։ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո ՀՕՄ-ը Ախուրյանում հիմնադրել է Մոր եւ մանկան կենտրոն, կառուցել գյուղեր։ Արցախյան ազատամարտում եղել է ազատամարտիկի կողքին բուժքույրական, դեղորայքային ծառայություններով։ Ապրիլյան քառօրյայի օրերին ՀՕՄ-ուհները օգնել են զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին ու բանակին։

ՀՕՄ-ի ծրագրերում հատուկ տեղ ունեն Արցախն ու Ջավախքը, որտեղ կառուցվել են երիտասարդական կենտրոններ, «Սոս» մանկապարտեզներ:

Ժողովի ավարտին ընտրվել է նոր կենտրոնական վարչություն, որում ներկայացված են տարբեր աշխարհամասերն ու Հայաստանը։

*

*