Սահմանի հավատարիմ քույրերը (լուսանկարներ՝ «Եղնիկներ»-ից)

ՀՕՄ-ուհիները խոստացել էին՝ Վահեի անունը կրող պահակակետերում կլինեն հուշատախտակներ: Խոստումը կատարել են:

Քարվաճառի այն տարածքում, որտեղ զոհվեց Դաշնակցության Շուշվա գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղեւոնդյանը, հիմա նրա հուշարձանն է: Գալ Արցախ ու Պետոյի հուշաքարին չայցելել՝ նրա ընկերների համար անհնար է:

Հայ օգնության միության համար դեպի Արցախ ուղեւորությունն ուխտագնացության նման է: Հյուսիսային ուղղությունը պաշտպանող զորամասի պահակակետերից մի քանիսը հենց նրանց նախաձեռությամբ ազատամարտիկ բժիշկ, Շահեն Մեղրյանի հրամանատարության տակ «Եղնիկներ» հայդուկային խմբերի մարտիկ, 93-ին նույն այս վայրերում նահատակված Վահե Բաղդասարյանի անունն ունեն: Անցյալ տարի այստեղ գալով խոստացել էին՝ Վահեի անունը կրող պահակակետերում կլինեն հուշատախտակներ: Խոստումը կատարել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*