Հոլանդիայում առանց մոր մնացած հայ երեխաներին հայտնաբերել են

Երեխաները թաքնվում էին Հայաստան արտաքսվելուց խուսափելու նպատակով:
pakhstakan

Հոլանդիայում 2 երեխաներ են հայտնաբերվել, ովքեր թաքնվում էին Հայաստան արտաքսվելուց խուսափելու նպատակով: Ըստ Հոլանդիայի ԶԼՄ-ների, երկուշաբթի երեկոյան երեխաները տեղափոխվել են «ապահով վայր»:

Երեխաները Հոլանդիայում են ապրել 9 տարի, սակայն  հաշվառված չեն եղել որպես փախստականներ: Երեխաների՝ Լիլիի (11 տ.) ու Հովիկի (12 տ.) մայրը՝ Արմինե Համբարձումյանը Հայաստան է արտաքսվել օգոստոսի կեսերին:

Երեխաները ծնվել են Ռուսաստանում եւ երբեք չեն եղել Հայաստանում: Նրանք գտնվում են Nidos անկախ հիմնադրամի հոգածության ներքո:

Արդարադատության նախախարությունից հայտնել են, որ երեխաներն անմիջապես չեն արտաքսվի, բայց նրանց շահերից է բխում ծնողների հետ միավորումը:

«Եթե նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունը համաձայնի, կսկսենք այդ գործընթացը»,- ասել է նախարարության խոսնակը:

*

*