Հոգևորականները ինքնակամ լքել են ծառայության վայրը

Կարգալույծ են հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը և Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը:
mayr-ator

Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը և Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Առաքելական եկեղեցու տեղեկատվական համակարգը:

«Հայրապետական տնօրինության համար հիմք է հանդիսացել վերջիններիս կողմից ծառայության վայրը ինքնակամ լքելու փաստը:

Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ դասվում են աշխարհականների շարքը և կկոչվեն իրենց ավազանի անուններով` Վարդգես Սահակյան և Հովիկ Հովհաննիսյան»,- հայտնում է Մայր Աթոռը:

*

*