Հոգեբանը խորհուրդ է տալիս երեխայի նկատմամբ ուժ չգործադրել սովորելու պրոցեսի ընթացքում

«6-7 տարեկանը հոգեբանության մեջ համարվում է ճգնաժամային...»
yerekha-krtutyun

Ուսուցիչները առաջին դասարանցիներին պետք է «ճիշտ» վերաբերվեն, իսկ ծնողները ուժ չգործադրեն սովորելու պրոցեսի ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։

«6-7 տարեկանը հոգեբանության մեջ համարվում է ճգնաժամային, բայց դա միայն դպրոց գնալու հետ չի կապված։ Շատ գիտնականներ այդ փաստը կապում են նաև այն հանգամանքի հետ, որ երեխաները հոգեպես դպրոց գնալուն պատրաստ չեն լինում։ Եթե բավարար զարգացումներ չեն լինում, երեխան  կարող է լուրջ խնդիրներ ունենալ դպրոցին հարմարվելու առումով»,- նշեց Սամվել Խուդոյանը։

Նրա պնդմամբ, դպրոցում շատ կարևոր է նաև ուսուցիչների դերը, նրանց վերաբերմունքը նոր աշակերտ դարձածների նկատմամբ։

Նա շեշտեց, որ ծնողների ծեծը սովորելու պրոցեսի ժամանակ բացասական է անդրադառնում երեխաների վրա։ Սամվել Խուդոյանի կարծիքով, պետք է խրախուսել երեխաներին, գովել, անգամ, եթե 10-ից մեկն է ճիշտ գրել։

Եզրափակելով խոսքը՝  հոգեբանը նշեց, որ երեխաների 90-95 տոկոսը հաջողությամբ հաղթահարում է սթրեսային վիճակը։

*

*