Հնգյակից մեկը դուրս է գրվել. «Հայկական ժամանակ»

Մյուս աղջիկը դեռեւս շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ:
mecamorci-hngyak

armtims.am— «Երևանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնա­ցած երկու փոքրիկներից մեկը երեկ դուրս է գրվել: Նա Ռոզին է, որը գտնվում էր «Մոր և մանկան առողջության պահպանման գիտա­հետազոտական կենտրոնում» («Մարգարյան» ծննդատուն):

Ռոզիի հայրը՝ Վարդան Կարապետյանը,  ասաց, որ դուրս գրվելիս աղջիկն արդեն կշռում էր 2 կգ 100 գրամ: Նրանց մյուս դուստրը, որ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, դեռևս թեթեւ քաշ ունի՝ 1 կգ 600 գր. և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Մեծամորցի այս ընտանիքը դեռևս ապրում է ամուսնու ծնողների հետ: Մայր Աթոռի նվիրաբերած բնակարա­նը կոսմետիկ վերանորոգման ընթացքում է­»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

*

*