Հնդկաստանի փոխնախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել

Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին
hndkastani-pokhvarchapet
Եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին, ով այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել: Հնդկաստանի փոխնախագահը եղել է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում:
«Այս նյութերը մռայլ վկաներ են այն սարսափելի բռնության մասին, որին ենթարկվել է հայ ժողովուրդը: Միայն այնպիսի արժեքների շնորհիվ, ինչպիսին են հանդուրժողականությունն ու փոխըմբռնումը, մենք կարող ենք խաղաղ ու ներդաշնակ ապագայի հույս ունենալ»,- հուշամատյանում գրել է Հնդկաստանի փոխնախագահը, իսկ հետո արդեն եղեւնի տնկել Հիշատակի պուրակում:
Ավելի ուշ նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները