14:42 - 25.07.2018
939 Դիտում
Երեկ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում:
ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը հաճելի անակնկալ մատուցեց ներկաներին: Նա բեմ հրավիրեց և միության «Արտակարգ» պատվո նշանով պարգևատրեց ՀՄԸՄ-ի հիմնադիր սերնդից` Վահան Չերազի դստերը` Բյուրակն Չերազ-Իշխանյանին, և Շավարշ Քրիսյանի եղբոր թոռանը` դոկտոր Շավարշ Քրիսյանին: