ՀՅԴ Բյուրոյի ՏՀ գրասենյակն առաջարկում է Աշխատանքային օրենսգրքում փոխոխություններ կատարել

Հանդիպում-քննարկում՝ Աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով
hyd-ashxatanqayin-orensgirq

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակն այսօր նախաձեռնել է կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ եւ մտահոգիչ դրսեւորումներ, հնարավոր լուծումներ» թեմայով: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակն Աշխատանքային օրենսդրության համակողմանի ուսումնասիրությունների արդյունքներով առանձնացրել է առարկայական մի շարք խնդիրներ՝ դրանց հնարավոր լուծումներով:

Գրասենյակի ներկայացրած վերլուծության համաձայն՝ նախկին եւ ներկայիս զինծառայողների, ինչպես նաեւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար Աշխատանքային օրենսգրքով նախատեսված չեն կարգավորման անհրաժեշտ առանձնահատկություններ, որոնք գործում են, օրինակ, Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում եւ այլուր: Այս նպատակով օրենսգրքում անհրաժեշտ է սահմանել զինծառայողների ընտանիքների անդամների առանձնահատուկ կարգավիճակը եւ տալ լրացուցիչ երաշխիքներ, օրինակ՝ հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատման դեպքում նախապատվության իրավունք, ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության առաջնահերթության իրավունք եւ այլն:

*

*