Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի

Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն
baxramyan-16042018a

Երևանի հիվանդանոցներում ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում ապրիլի 16-ին տուժած 12 քաղաքացի։  Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները