3 քաղաքներում քաղաքացիական հիվանդանոցներն ու զինվորական հոսպիտալները կմիավորվեն

Միավորման շնորհիվ ոչ միայն կտնտեսվեն ֆինանսական զգալի միջոցներ...
viravor-hospital

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդրադարձել են Վարդենիսում, Սիսիանում և Բերդում քաղաքացիական հիվանդանոցների և զինվորական հոսպիտալների միավորմանը` ելակետ ունենալով թե′ բնակչության, թե′ զինվորականների բժշկական օգնության որակի բարելավումն ու ծավալների ընդլայնումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջապահության և պաշտպանության գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրել են արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց միավորման շնորհիվ ոչ միայն կտնտեսվեն ֆինանսական զգալի միջոցներ, որոնք կուղղվեն ծրագրերի զարգացմանը, այլև էականորեն կբարձրանա մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը։

Անդրադարձ է եղել նաև զինակոչիկների պատվաստումներին առնչվող կազմակերպական հարցերին։ Առաջարկվել է ընթացիկ տարում գրիպի բռնկման սեզոնին բանակում ավելի մեծ ընդգրկվածությամբ պատվաստումներ իրականացնել։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները