Երևանի հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 6 ոստիկան և զինված խմբի 3 անդամ

Գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով...
hivandanoc

Առավոտյան համայցերից հետո, ժամը 10.00-ի դրությամբ մայրաքաղաքի հիվանդանոցներում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը՝ ոստիկան,  3-ը՝ զինված խմբի անդամ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել իրավապահ մարմինների 1 աշխատակից և զինված խմբի 2 անդամ՝ հրազենային վնասվածքներով։ Զինված խմբի վիրավորում ստացած անդամները վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար։

Հուլիսի 17-ին հոսպիտալացված ոստիկանի վիճակը կայուն ծանր է, կա ակնհայտ դրական շարժընթաց։ Տուժածներին բոլոր հիվանդանոցներում ցուցաբերվում է անհրաժեշտ պատշաճ բուժօգնություն։

Զինված խմբի 2 անդամ տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։

Հավաքի մասնակիցներից որևէ մեկը բժշկական օգնություն ստանալու նպատակով չի դիմել։

*

*