Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Այս փոփոխությունը եւս ՀՀԿ-ն լքողների վերջին գործընթացների հետ է կապվում...
qaghaqapetaran (1)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից:

Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, Տարոն Մարգարյանի մեկ այլ որոշմամբ, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:

Այս փոփոխությունը եւս ՀՀԿ-ն լքողների վերջին գործընթացների հետ է կապվում, քանի որ  Հարությունյանը համարվում էր ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հովանավորյալներից: Իսկ ըստ որոշ լուրերի, Հանրապետականը լքելու պլաններ ունի նաեւ Մհեր Սեդրակյանը:

*

*