ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ-ի հետ ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրի աշխատանքային հանդիպմանը...
hayastan rusastan

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ներկայացուցիչները հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման եւ կանոնակարգերի մշակման աշխատանքային հանդիպմանը:

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:

 

*

*