ՀՀ վարչապետը ցավակցել է ՌԴ վարչապետին

«Ան-26» ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ
varchapet-karen-karapetyan-01032018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Կարեն Կարապետյանը  Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական «Ան-26» ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին:

 

*

*