Հայաստանում ՌԴ դեսպանատունը կոչ է անում Գյումրիում տեղի ունեցած միջադեպը չքաղաքականացնել

«Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»
rd-despanatun

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը կոչ է անում Գյումրիում տեղի ունեցած միջադեպը չքաղաքականացնել:

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքականացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը, նրա մահվան մեջ կասկածվում է ռուս զինծառայող:

*

*