ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները հասանելի են Ռուսաստանի սահմանապահ վարչության համար

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել է անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը:
andznagir

Ռուսաստանի սահմանապահ վարչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների էլեկտրոնային շտեմարանից օգտվելու հնարավորություն ունի: Այսպիսի բացահայտում անելուց հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել է անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը: Դիմումի հիման վրա գործակալությունն արդեն վարչական վարույթ է հարուցել:

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության՝ ՍԷԿՏ համակարգում պահպանվում են քաղաքացիների մասին բազմաթիվ անձնական տվյալներ, օրինակ՝ ՀՀ պետական սահմանը վերջին 7 տարում հատելու մասին մանրամասն տեղեկությունները: Կազմակերպությունը խնդրել է արգելել կամ մասամբ արգելել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ՍԷԿՏ համակարգի մշակումը՝ թույլատրելով միմիայն նվազագույն քանակի հասանելիություն, որն անհրաժեշտ է սահմանային անցակետերում մարդկանց սահմանահատումն իրականացնելու համար:

*

*