ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությանը

Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ բնագավառում փոխգործակցության ներկա վիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները
tonoyan-vitali-koxin

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ բնագավառում փոխգործակցության ներկա վիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները,  ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

*

*