Հայաստանի Ազգային Ժողովը կնշի խորհրդարանի աշխատանքների մեկնարկի 100-ամյակը

Հայաստանի Ազգային Ժողովը պատրաստվում է հատուկ միջոցառումներով նշել...
khorhrdaran

Հայաստանի Ազգային Ժողովը պատրաստվում է հատուկ միջոցառումներով նշելու Հայաստանի առաջին հանրապետության եւ միաժամանակ՝ անկախ պետության խորհրդարանի աշխատանքների մեկնարկի 100-ամյա հոբելյանները։

Այսօր տեղի է ունեցել հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ղեկավարությամբ, որին մասնակցել են Դաշնակցության խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ու «Ելք»-ից՝ Ալեն Սիմոնյանը։

Քննարկվել են իրականացվելիք միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, առաջիկա ծրագրերն ու գործողությունների պլանը:

Հիշեցնենք, 1918 թվականի օգոստոսի 1-ին Երեւանում բացվել է Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստը։

*

*