ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ապրիլի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ․․․
janaparh

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

*

*