ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է
janaparh

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը,  Վարդենյաց լեռնանցքը և Ջաջուռի լեռնանցքը:

Ապարան-Ծիլքար, Թալին-Լանջիկ, Վանաձոր-Ստեփանավան, Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհներին, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում և  Գեղարքունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:

*

*