Հայաստանում և Արցախում ռազմագերիներ չկան. Գաբրիել Բալայան

Գաբրիել Բալայանը հերքում է ադրբեջանական կողմի պնդումները
gabriel-balayan

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հերքում է ադրբեջանական կողմի այն պնդումները, թե Ադրբեջանը Հայաստանին ռազմագերիների փոխանակում է առաջարկել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդգծեց, որ դա բացարձակ սուտ է:

«Մինչև իմ՝ պաշտպանության նախարարությունից դուրս գալը, այսինքն՝ մոտավորապես 10:20, նման առաջարկ պաշտպանության նախարարությունը չի ստացվել: Ընդունված կարգի համաձայն՝ նման առաջարկները մեզ գալիս են հիմնականում Կարմիր խաչի խողովակներով»,- նշեց Գաբրիել Բալայանը:

Նա հավելեց, որ չի կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ Հայաստանում, ոչ էլ Արցախում ռազմագերիներ չկան: «Մենք բավականին բաց ենք աշխատում: Եթե նրանց կողմից նման նախաձեռնություն եղել է, ես ենթադրում եմ, որ Կարմիր խաչը, հոյակապ տիրապետելով իրավիճակին, շատ լավ հասկանում է, որ դա ավելի շատ իրենց ներքին, կամ, միգուցե, որոշակի արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որը իր տակ որևիցե հիմնավորում չունի»,- ընդգծեց Գաբրիել Բալայանը:

*

*