Հայաստանի 3-րդ Հանրապետությունը 27 տարեկան է

2 մլն 43 հազար մարդ «այո» ասաց անկախությանը
jamacuyc,-karavarutyun,-hraparak,-drosh

Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Ավելի վաղ՝ 1990թ. օգոստոսի 23-ին, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նիստում ընդունվել էր Անկախության հռչակագիրը։

*

*