ՍԱՊԾ-ն պարզաբանում է նրբերշիկի՝ սահմանված նորմերին չհամապատասխանելու մասին տեղեկությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հրապարկված տեղեկատվության հիման վրա ուսումնասիրություններ կիրականցնի:
nrbershik

«Հետք»-ը հրապարակել է փաթեթավորված նրբերշիկի մի քանի նմուշների փորձաքննության արդյունքներ, որոնց համաձայն՝ նրբերշիկները չեն համապատասխանում սահմանված նորմերին՝ ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հրապարկված տեղեկատվության հիման վրա ուսումնասիրություններ կիրականցնի:

«Հետք»-ում նշված բրազիլական «Կոմպանիա Մինուանո դե Ալիմենտոս» ընկերության արտադրության «Royal» և կանադական «Ֆարմս» ՍՊԸ-ի «MapleLodge» արտադրության նրբերշիկների խմբաքանակները սահմանային վերահսկողության ընթացքում ենթարկվել են լաբորատոր փորձաքննության՝ անվտանգության մանրէաբանական ցուցանիշներով (այդ թվում՝ ՄԱՖԱՄ), որի արդյունքներով շեղումներ չեն հայտնաբերվել:

Ի դեպ, թե սահմանային վերահսկողության շրջանակներում, թե «Հետք»-ի համար փորձաքննությունն իրականացրել է նույն լաբորատորիան՝ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ն, որն արձանագրությամբ հավաստել է, որ ներկրվող նրբերշիկները համապատասխանել են ՄՄ ՏԿ 034/2013,021/2011-ով սահմանված անվտանգության նորմերին:

Ներկրված նրբերշիկների անվտանգության հնարավոր շեղումների պատճառ կարող են հանդիսանալ շուկայահանման գործընթացում  պահեստավորման, տեղափոխման և իրացման ժամանակ պահման  պայմանների կամ այլ խախտումները:

ՍԱՊԾ  ուսումնասիրությունների արդյունքները կհրապարակվեն:

*

*