«Նախագիծը բավական փնթի և խրթին լեզվով էր կազմված»․ քննարկում՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծի մասին

Պետությունը պետք է պատվեր իջեցնի նաեւ ազգային եւ մշակութային հաղորդումներ ստեղծելու համար․ Դավիթ Հակոբյան
davit-hakobyan

Լրատվամիջոցները, բացի մյուս բաղադրիչներից, ունեն նաեւ անվտանգության կարեւոր նշանակություն: Այս մասին նշել է Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիայի նախագահ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագծի սկզբունքների քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ պետությունը պետք է պատվեր իջեցնի նաեւ ազգային եւ մշակութային հաղորդումներ ստեղծելու համար:

Հիշեցնենք՝ լրագրողական 3 կազմակերպություն` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնն ու Երեւանի մամուլի ակումբը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ են մշակել, որով առաջարկվում է հրաժարվել լիցենզավորման գործընթացից՝ այն փոխարինելով ավտորիզացիայով: Նախագծով առաջարկվում է տարանջատել հանրային եւ մասնավոր հեռարձակողներին, հնարավորություն տալ մասնավորներին ունենալ սեփական մուլտիպլեքսներ՝ հեռարձակման թվային ցանցեր:

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ նշել է, որ նման նախագիծը չի կարող կյանքի կոչվել եւ ցանկացած իշխանության ձեռքին գործիք կդառնա: Նրա խոսքով՝ նոր օրինագծում մոռացության են մատնվում ռադիոկայանները, քանի որ այդ օրինագծով այլևս հնարավոր չի լինի մարզերում ռադիոընկերություն բացել։ «Նախագիծը բավական փնթի և խրթին լեզվով էր կազմված՝ շատ հաճախ անհեթեթ ձևակերպումներով»,- ասաց նա։

 

 

*

*