«Թող մեր բոլորի աշխատանքը լինի ոչ թե ընդդեմ չարի, այլ հանուն բարու»

Հեռուստատեսության համաշխարհային օրն է
kolaj

Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է: Զրուցել ենք հեռուստաոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ, ովքեր մաղթանք ունեն իրենց և իրենց գործընկերներին:

nara-shlepchyan2Նարա Շլեպչյան (Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավար)-Իմ գործընկերներին հաջողություն եմ մաղթում, միշտ հետաքրքիր հաղորդումներ պատրաստեն: Ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, որ եթերից միշտ բարի և լավ լուրեր հաղորդվեն: Ինձ էլ մաղթում եմ առողջություն, որ կարողանամ շարունակել 61 տարվա աշխատանքային ընթացքս:

harut-harutyunyan2Հարություն Հարությունյան (Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվակ­ան և վերլուծական հաղո­րդումների տնօրեն )- Իմ գործընկերներին սեր եմ մաղթում՝ սեր սեփական գործի, ընկերների, ընտանիքի նկատմամբ: Սիրուց ծնված ամեն ինչ օգտակար է. եթե չկա սեր, աշխատանքը աղբ է դառնում: Սիրուց ծնված ամեն ինչ նաև կրթական ֆունկցիա է պարունակում: Այն, ինչ-որ մեր եթերում կա, ուղիղ համեմատական չէ հասարակության բարոյական արժեքներին. մենք փորձում ենք մեր հասարակությանը ուղղորդել: Եթե սիրով անենք, ամեն ինչ ավելի լավ կլինի:

petros-ghazaryan2Պետրոս Ղազարյան (Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող)- Մաղթում եմ իմ գործընկերներին ավելի հետաքրքիր և ազատ լինել: Նույնը մաղթում եմ նաև ինձ:

gegham-manukyan2Գեղամ Մանուկյան («Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու) -Իմ գործընկերներին մաղթում եմ, որ ամեն օր իրենց աշխատանքի արդյունքից բերկրանք ստանան:

narek-dulyanԱրմեն Դուլյան («Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան)-Իմ գործընկերներին ցանկանում եմ լիակատար ազատություն և բարձր աշխատավարձ:

qristine-alagulyan2Քրիստինե Ալագուլյան ( «Շանթ» հեռուստատեսության լրագրող, «Հորիզոն» լրատվական ծրագիր մեկնաբան)-Շնորհավորում եմ հեռուստատեսությունում աշխատող իմ բոլոր ընկերներին ու գործընկերներին: էկրանից այն կողմ գտնվող շատ մարդկանց համար մեր աշխատանքը երազանք է, էկրանից այս կողմ գտնվող մարդկանց համար՝ այդ երազանքներն ու մարդկանց ակնկալիքները իրականություն դարձնելու պատասխանատվություն: Հեռուստատեսությունն այն տեղն է, որտեղ ուղղակի չկան կարևոր ու անկարևոր գործեր ու աշխատողներ: Այստեղ մեկի վատ աշխատանքը անմիջապես անդրադառնում է ընդհանուր արդյունքի վրա, յուրաքանչյուրի լավ աշխատանքը՝ ապահովում ցանկալի արդյունք: Հետևաբար, բոլոր օղակների աշխատանքներն է կարևոր: Ուստի ես բոլորին ցանկանում եմ հաջողություն, արժանապատիվ աշխատանք և մշտապես մարդկանց կյանքը ինչ–որ բանով դեպի լավը փոխելու և դրանով կյանքում դրականն ավելացնելու գիտակցում: Թող մեր բոլորի աշխատանքը լինի ոչ թե ընդդեմ չարի, այլ հանուն բարու:

 

Պատրաստեց՝

Հրաչուհի Ալմաստյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները