Դժգոհություններ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին նոր օրինագծի վերաբերյալ

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ այն չի համապատասխանում միջազգային պահանջներին։
herustatesutyun

Հեռուստատեսության եվ ռադիոյի մասին նոր օրինագծի հետ կապված առարկություններ ունեն Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Վերջինիս խոսքով՝ այն չի համապատասխանում միջազգային պահանջներին ու նախագծի ընդունումը չի նպաստի ոլորտի զարգացմանը:

Փաստաթուղթը ներառել է վերջին 7 տարվա փոփոխություններն ու լրացումները՝ թերությունների հետ մեկտեղ: Ըստ Մելիքյանի՝ Հայաստանը, թեեւ անցել է թվային հեռարձակման, բայց չունի մասնավոր մուլտիպլեքս (թվային հեռարձակման ցանց):

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ իրենց առարկությունները ներկայացնելու համար մինչեւ նախագիծը խորհրդարան ուղարկելը պետք է հանդիպում կազմակերպել Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ:

*

*