Երևանի հեռուստաաշտարակը կներկվի ավանդական կարմիր ու սպիտակ գույներով

Սեպտեմբերի 19-ից կսկսվեն ներկման աշխատանքները
yerevani-herustaashtarak22 (1)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով առավոտյան ժամը 07.30-ից մինչև երեկոյան ժամը 18.00-ն նախարարությունը հորդորում է հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց:

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնել են, որ հեռուստաաշտարակը կներկվի ավանդական կարմիր և սպիտակ գույներով, քանի որ դա օդանավակայանների կողմից դրված պահանջն է: Ներկման աշխատանքների ավարտի հետ կապված հստակ ժամկետ այս պահին չկան:

*

*