Հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման ծրագիրն ընթացքի մեջ է

Հեպատիտ Ց-ն խիստ վտանգավոր վարակիչ հիվանդություն է` թե՛ հիվանդի առողջության և կյանքի, թե՛ հանրության համար։
bjishk-spanel

Հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման ծրագիրը ընթացքի մեջ է՝ շնորհիվ Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված ժամանակակից «Սովալդի» դեղի։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված չափորոշիչներին համաձայն, հստակեցվել է բուժման ենթակա հիվանդների ցանկը։ Ըստ դրա՝ մասնագետները հիվանդներին հեռախոսազանգերով հրավիրում են դեղը տրամադրելու և բուժումն իրականացնելու համար։

Նշենք, որ հեպատիտ Ց-ն խիստ վտանգավոր վարակիչ հիվանդություն է` թե՛ հիվանդի առողջության և կյանքի, թե՛ հանրության համար։

Հայաստան է ներմուծվել այդ դեղի օրիգինալը։ Առանձին երկրներում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 80-100 հազար ԱՄՆ դոլարի։

Այս ծրագրով բուժման շրջանակում դեղը տրամադրվում է անվճար, սակայն անհրաժեշտ հետազոտությունների համար հիվանդը վճարում է։ Բացի դրանից, բուժման երկրորդ դեղը նույնպես ձեռք է բերում հիվանդը, սակայն շուկայականից զգալի ցածր գնով։ Նման համաձայնություն նախարարությունը ձեռք է բերել ներկրողի հետ բանակցությունների արդյունքում։

 

*

*