ՀՅԴ ՀԵՄ անդամները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ կան բերման ենթարկվածներ (լուսանկարներ)

«Հիմա ինձ ոստիկանություն են տանում, եթե կառավարությանը թվում է ինձ փռեց ասֆալտին թյուրիմացության մեջ է, իրենք որպես քաղքական մարմին արդեն ասֆալտին փռված են»

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

«Հիմա ինձ ոստիկանություն են տանում, եթե կառավարությանը թվում է` ինձ փռեց ասֆալտին, թյուրիմացության մեջ է, իրենք որպես քաղաքական մարմին արդեն ասֆալտին փռված են։ Պատասխան եք տալու ու կրակի հետ եք խաղում….»,- գրառում է հասցրել կատարել Գերասիմ Վարդանյանը։ Նա հայտնի ակտիվիստ դաշնակցական է։ Եղել է ընդդեմ 150 դրամների շարժման կազմակերպիչներից մեկը, ԴԵՄ եմ շարժման ակտիվ դերակատար։

Ավելի վաղ, ոստիկանական մեծաթիվ ուժերը ցուցարարներին ետ էին հրել նախարարության գլխավոր մուտքի մոտից։

Կան մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ։

*

*