ՀԾԿՀ-ն 4 մլն դրամով կտուգանի «Մուլտի Տրանս» ընկերությանը

Հանձնաժովն այս տարվա փետրվարի 14-ի որոշմամբ ընկերությունից պահանջել է դադարեցնել․․․
hckh

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 4 մլն դրամով կտուգանի «Մուլտի Տրանս» ընկերությանը:

Հանձնաժովն այս տարվա փետրվարի 14-ի որոշմամբ ընկերությունից պահանջել է դադարեցնել առանց թույլտվության 154.300 մեգահերց ռադիոհաճախականության օգտագործումը, հակառակ դեպքում տույժ-տուգանք կկիրառվի: Սակայն ընկերությունը շարունակել է գործունեությունը։

Բացի այդ, «Մուլտի Տրանսը» հարուցված վարչական վարույթում ուսումնասիրվող հարցով որեւէ փաստարկ կամ հիմնավորում չի ներկայացրել, եւ հանձնաժողովը որոշել է ընկերության նկատմամբ կիրառել 4 միլիոն դրամի տույժ:

*

*